Բարաք Օբաման վետո է դրել այն օրինագծի վրա, որով չեղյալ է հայտարարվում առողջապահության բարեփոխումների մի շարք դրույթներ
Международные новости1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել այն օրինագծի վրա, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել առողջապահական մի շարք կարևոր դրույթներ, ինչը կարելի է ասել համարվում է ԱՄՆ ներկա վարչակարգի գլխավոր ներքաղաքական նվաճումը, հայտնում է TASS-ը:
Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, այդ մասին տեղեկացվել են ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարները, որոնց մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունից են: Հատկապես նրանց ճնշման տակ սկզբում Սենատը, ապա Ներկայացուցիչների պալատը հավանություն են տվել փաստաթղթին, որն ուժը կորցրած կճանաչի պարտադիր բժշկական ապահովագրության հիմնական դրույթները, ինչն ամերիկացիների կողմից ոչ պաշտոնապես կոչվում է Obamacare` գլխավոր հեղինակի անունով: Նախագահը նախազգուշացրել էր, որ դրա վրա վետո կդնի, և այժմ դա կատարել է` հայտարարելով, որ այդ օրինագիծը «կոչնչացնի այն գոյություն ունեցող առաջընթացը, որին հասել են ԱՄՆ-ում առողջապահության համակարգի բարելավման բնագավառում»: