Ղազախստանի բանակը ոտքի է հանվել տագնապի ուսումնական ահազանգով
Международные новостиՀունվարի 9-ին Ղազախստանի զինված ուժերը մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի են բերվել: Ուսումնական տագնապի ազդանշանով ոտքի են հանվել ՌՈՒ-ի բոլոր տեսակները, ինչպես նաեւ շրջանային հրամանատարության զորքը, տեղեկացնում է «ԿԱԶԻՆՖՈՐՄ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Անցկացվող զինավարժությունների գլխավոր նպատակը կառավարման մարմինների եւ անձնակազմի գործողությունների կարգավորվածության բարձրացումն է եւ սահմանված ժամկետներում տրված առաջադրանքների իրականացումը: Օդային պաշտպանության ուժերի կազմից օդ են բարձրացվել մարտական հերթապահություն իրականացնող ուժեր եւ միջոցներ, իրականացվել է տարբեր տեսակի ավիացիոն տեխնիկայի շարժիչների գործարկում, օգտագործման են նախապատրաստվել պահեստային օդանավակայաններ: Հակածովային, հակաօդային եւ հակասուզանավային-դիվերսիոն պաշտպանության ուսումնական խնդիրների իրականացման համար ծով են դուրս բերվել Ռազմածովային ուժերի նավեր: