Ռուսաստանում աշխատանքից հեռացրել են բժշկին, որը հարվածով հիվանդի էր սպանել. հայտնի են նոր մանրամասներ
Международные новостиՌուսաստանի Բելգորոդ քաղաքում աշխատանքից հեռացրել են բժշկին, ով մեկ հարվածով սպանել էր հիվանդին, հայտնում է RBC Daily-ին: Այդ դաժան տեսարանի տեսագրությունը այսօր տարածվել էր համացանցում:
Սպանության համար կասկածվող բժիշկը նաև չհեռանալու մասին ստորագրություն է տվել:
Ողբերգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդը պրոցեդուրաներից մեկի ժամանակ ոտքով հարվածել էր բուժքրոջը, իսկ բժիշկը պաշտպանել էր կնոջը և հարվածել տղամարդու դեմքին, ինչից հետո նա մահացել էր:
Մահացած հիվանդի հարազատները հերքում են այս վարկածը: