Բրիտանիայում վիճակախաղի ռեկորդային ջեքփոթ է գրանցվել
Международные новости
Մեծ Բրիտանիայում 66 միլիոն ֆունտ սթերլինգ (95,8 միլիոն դոլար) արժողությամբ ռեկորդային ջեքփոթ է գրանցվել, հաղորդում է korrespondent.net-ը:
Չհարկվող շահումը իրար մեջ են կիսել երկու խաղացող, ում անունները չեն բացահայտվում անվտանգության նկատառումներով:
«Բրիտանական ազգային վիճակախաղի նախորդ ամենախոշոր ջեքփոթը կազմել է 22,6 միլիոն ֆունտ և գրանցվել է ավելի քան 20 տարի առաջ»,- ասված է հաղորդագրությունում:
Մեծ Բրիտանիայում վիճակախաղը ժամանակով համընկել է ԱՄՆ-ում վիճակախաղի եզրափակչի հետ, որը նույնպես ունի երկրի համար ռեկորդային 900 միլիոն դոլարի շահում: