Թուրքիայի և թուլացող Էրդողանի համար վատ ժամանակներ են սկսվում. Al Monitor
Международные новостиՌուսական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի դիրքերի թուլացման պատճառով Անկարան այլևս չի հավակնում մերձավորարևելյան տարածաշրջանում գերտերություն դանալ. գրում է Al-Monitor-ի թղթակից, Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ Չենգիզ Քանդարը:
Նրա խոսքով՝ եթե ինչ-որ կասկածներ կային, ապա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին փորձերը՝ Թուրքիայի միջազգային մեկուսացումից խուսափելու համար, պետք է ցրեին դրանք:
Անկարան «չմտածված որոշում» կայացրեց և միացավ ահաբեկչության դեմ Սաուդյան Արաբիայի ստեղծած միջազգային կոալիցիային:
Դաշինքը, որին միանալուց հրաժարվեցին այնպիսի երկրներ, ինչպիսիք էին Պակիստանն ու Մալայզիան, շատ վերլուծաբանների համոզմամբ սուննիների կոալիցիան է, որի ուժերով Էր-Ռիադը մտադիր է թուլացնել տարածաշրջանում Իրանի դիրքերը:
«Համաձայնվելով նույն շարքում լինել Կոմորյան կղզիների, Մալիի ու Նիգերիայի հետ՝ Թուրքիան կորցրեց Իրանին հակակշռող սուննի պետության կարգավիճակ ունենալու իր իրավունքը»,-պարզաբանել է Քանդարը:
Տարածաշրջանային գերտերություն դառնալու նպատակից հրաժարվելու ևս մեկ ապացույց է Թուրքիայի և Իսրայելի մերձեցումը: Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան և Իսրայելը պետք են մեկմեկու:
Կանդարի կարծիքով՝ այդ կերպ Թուրքիայի նախագահը գնահատեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու հասկացնել տվեց, որ Անկարան այլևս չի ցանկանում վիճարկել Իսրայելի տարածաշրջանային դերը:
Այդ կերպ՝ Թուրքիան և նրա նախագահ Էրդողանը կորցնում են դիրքերը միջազգային հարթակում: Նրանց դժվար ժամանակներ են սպասվում, եզրափակում է Քանդարը: