Իրանի խորհրդարանի խոսնակը դատապարտել է ամերիկյան կոնգրեսականների նախաձեռնությունները
Международные новостиԻրանի դեմ ԱՄՆ-ի վերջին գործողությունները հակասում են Թեհրանի միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին հունվարի 10-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Նրա խոսքով, ամերիկյան Կոնգրեսի որոշ սենատորներ Թեհրանի դեմ երեք օրինագիծ են ներկայացրել՝ նկատակ ունենալով վնասել միջուկային համաձայնագրին, բայց դա չի ազդի Իրանի վրա:
Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, իրանցի պաշտոնյան նաեւ Միացյալ Նահանգներին մեղադրել է Սաուդյան Արաբիայի սադրիչ քաղաքականությունը սատարելու համար: