Արաբական պետությունների լիգան Իրանին մեղադրում է «սադրիչ գործողությունների» մեջ
Международные новостиԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող արտահերթ նիստում Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին Իրանին մեղադրել է «սադրիչ գործողություններ իրականացնելու» համար:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հանդիպումը, որի շրջանակներում քննարկվում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման խնդիրը, անցկացվում է ԱՊԼ անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով:
Արտահերթ նիստն անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Սաուդյան Արաբիային: