5 ամսվա ընթացքում թուրք զինվորականների կողմից ավելի քան 160 խաղաղ բնակիչ է սպանվել
Международные новости2015 թվականի օգոստոսի 16-ից ի վեր հիմնականում քրդերով բնակեցված Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում, որտեղ իշխանությունները շարունակում են ռազմական գործողությունները, 162 խաղաղ բնակիչ է զոհվել: Այսպիսի տվյալներ է հրապարակել Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը (TIHV):
Նշված ժամանակահատվածում Դիարբեքիր, Շըրնաք, Մարդին եւ Հաքյարի նահանգների բազմաթիվ բնակավայրերում 58 անգամ շուրջօրյա պարեկային ժամ է հայտարարվել, որն ուղեկցվել է մարդու կյանքի հիմնարար իրավունքի խախտումներով:
Թուրքական զինվորականների կողմից սպանված խաղաղ բնակիչների շրջանում 29 կին, 32 երեխա եւ 24 տարեց կա: