Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի դեմ պայքարող սիրիացի ռեժիսորի սպանության կասկածյալներին
Международные новостиԹուրքիայում 3 անձանց են ձերբակալել, որոնք կասկածվում են վավերագրական ֆիլմերի սիրիացի ռեժիսոր Նաջի ալ-Ջերֆայի սպանության մեջ, ով հայտնի էր «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ակտիվ ելույթներով:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում անելով թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությանը, ձերբակալվածներից մեկին կասկածում են նաև երկու այլ հանցագործությունների կազմակերպման մեջ:
Դատի կայացման ամսաթիվը դեռևս որոշված չէ: Առայժմ ոչինչ չի հաղորդվում նաև ձերբակալված անձանց ինքնության մասին:
38-ամյա ռեժիսորի վրա կրակել են ցերեկային ժամերին անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում: