Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը
Международные новостиԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը:
«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը: ԵԱՀԿ նախագահության շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Գերմանիայի համար»,- հայտնել է Թեմփելը: