Բրիտանացի տղամարդիկ ավելի շատ են պահպանում գենդերային հավասարությունը, քան կանայք
Международные новостиՄեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ բրիտանացի տղամարդիկ ավելի շատ են պահպանում գենդերային հավասարությունը, քան կանայք, փոխանցում է Reuters-ը։
Բրիտանացի տղամարդկանց 86 տոկոսը կարծում է, որ կանայք պետք է նույնպիսի հնարավորություն ունենան, ինչ որ տղամարդիկ։ Ընդ որում, կանանց շրջանում այդ կարծիքին է հարցվածների 81 տոկոսը։
Թեպետ տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ գենդերային հավասարությունը տնտեսությանն օգուտ է բերում, հարցվածների միայն 39 տոկոսն է համարում, որ իրենք անձամբ դրանից շահ ունեն։
Fawcett Society իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ, չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայում բնակչության 47 տոկոսը կանայք են, ղեկավար պաշտոններում նրանց թիվն ընդամենը 34 տոկոս է, հայտնում է Gazeta-ն։