Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածության աճը կշարունակվի. քաղաքագետ
Международные новостиԻրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածության աճը կշարունակվի։ Այս մասին հունվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտության շուրջ բարդ է կանխատեսումներ անել։ «Ես վստահ եմ, որ մենք մեծ լարվածության ականատես ենք լինելու, թեպետ դա վնաս է հասցնում հենց Սաուդյան Արաբիային։ Ես Իրանի նկատմամաբ Սաուդյան Արաբիայի քաղաքականության փոփոխության համար նախապայմաններ չեմ տեսնում»,- հավելել է Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով այդ երկրները տարածաշրջանային մրցակցության եւ հեգեմոնիայի խնդիր ունեն։ «Այստեղ ընդգծվում են շիաների ու սուննիների հակասությունները»,- նշել է Հայկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու պատճառով: Հունվարի 2-ի լուս 3-ի գիշերը Թեհրանում մի խումբ ցուցարարներ մտել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք։ Ոստիկաննեևը ձերբակալել էին 40 մարդու։