Թուրքիայում ոստիկանները մի տան մեջ 12 քրդի են սպանել
Международные новостиԹուրքիայի Վան նահանգի Արտամեդի շրջանում ոստիկանները գործողություն են իրականացրել մի տան դեմ, որի ներսում գտնվող 12 քուրդ ակտիվիստներ սպանվել են տեղում։
Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե փորձել են խուզարկել տունը, սակայն բախում է սկսվել, որի ժամանակ սպանվել են PKK-ի 12 անդամներ ու մեկ ոստիկան։
Սակայն հիշյալ տան հարեւանությամբ ապրողները պատմել են, որ ոստիկանությունն առանց նախազգուշացնելու զինված հարձակում է սկսել տան դեմ, որի ընթացքում նույնիսկ երեք հոգի առանց զենքի փորձել են դուրս գալ, սակայն ոստիկանները նրանց ցանց են դարձրել կրակահերթերով։
Վանից ընտրված քուրդ պատգամավոր Լեզգին Բոթանն էլ պնդել է, թե ոստիկանության իր աղբյուրները հայտնել են, թե կոնկրետ հրաման է եղել սպանել տան ներսում գտնվողներին։ Նա նաեւ կասկած է հայտնել, որ բոլորը նույն պահին են սպանվել, քանի որ դիակներից մի քանիսը գրեթե նեխած են։ Քուրդ պատգամավորի խոսքով՝ այդ դիակները այլ վայրերից են բերել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե տան դեմ գործողության ժամանակ բախման ընթացքում են սպանվել։