Բելառուսում առաջին անգամ մահապատժի դատավճիռ է կայացվել
Международные новостиԲելառուսում տղամարդը իր սենյակակից կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու համար մահվան է դատապարտվել: Մահապատժի այդ դատավճիռն այս տարի առաջինն է Բելառուսում: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը` վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին:
Տղամարդու դատավճիռը կայացրել է Մինսկի շրջանային դատարանը: Մեղադրյալը նախկինում ևս դատապարտված է եղել, ընդ որում մարդուն մահվան հանգեցրած մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար: Ըստ աղբյուրի, տղամարդը ԽՍՀՄ տարիներին սպանության համար գնդակահարության է դատապարտվել, սակայն վճիռը բողոքարկվել է, և որոշ ժամկետ ազատազրկման մեջ մնալուց հետո, նա ազատ է արձակվել:
Ներկայիս դատավճիռը առայժմ ուժի մեջ չի մտել, քանի որ դեռ բողոքարկման ժամանակ կա:
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է կիրառվում: