Թուրք իրավաբան Էլչիի սպանության գործով ապացույցները կորել են
Международные новостиԴիարբեքիրի փաստաբանական գրասենյակի նախկին նախագահ Թահիր Էլչիի սպանության գործով ապացույցներից երկուսն անհետացել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնումէ «Ակոս» պարբերականը:
Հանցագործության վայրում թվագրված թիվ 42 և 47 ապացույցները կորել են: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ Դիարբեքիրի փաստաբանական գերասենյակը, դիմելով գործի քննությունն իրականացնող դատախազին, պահանջել էր հետազոտել ապացույցների ճակատագիրը:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար, իրավաբան Թահիր Էլչին նոյեմբերի 28-ին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչին լրագրողների համար հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել էին և սկսել կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել էր Էլչիի գլխին, ինչի հետևանքով նա մահացել էր: