Միջազգային կոալիցիան Մոսուլում ոչնչացրել է ԻՊ-ի ֆինանսական միջոցների պահեստարանը
Международные новостиԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հունվարի 11-ին Իրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության փողերի պահեստարանը: Այդ մասին հաղորդել է Daily Sabah-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մի աշխատակցի:
«Մեր գնահատումների համաձայն՝ վնասը կազմել է միլիոնավոր դոլարներ: Այդ միջոցներն ստացվել էին անօրինական ճանապարհով՝ ի հաշիվ կողոպուտների, շորթումների, ինչպես նաեւ նավթային գործարքների»,- նշել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Հրատարակությունը գրում է, որ շրջանը, որտեղ գտնվում էր պահեստարանը, ռմբակոծվել է 900 կիլոգրամանոց ռումբերով: