Աբխազիան միանում է Մոսկվայի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին
Международные новостиԱբխազիայի իշխանությունները որոշում են ընդունել՝ միանալ Մոսկվայի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Աբխազիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ ճշտվում է, որ մինչեւ հունվարի 20-ը հանրապետության տարբեր գերատեսչություններ պետք է պատարստեն հնարավոր սահմանափակիչ միջոցների ցուցակը:
Մասնավորապես, Աբխազիայի իշխանությունները պլանավորում են սահմանափակել Թուրքիայից առանձին ապրանքների ներմուծումը, ուժեղացնել հսկողությունը թուրքական ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաեւ արգելել պետական աջակցությունը թուրքական ձեռնարկություններին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրապետությունը այդ քայլին է դիմել դաշնակցության եւ ռազմակավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան, որն Աբխազիան Ռուսաստանի հետ ստորագրել է 2014 թվականին: