Օբաման վետո կդնի Իրանի հետ գործարքի կատարմանը խանգարող օրինագծի վրա. Սպիտակ տուն
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր Է վետո դնել հանրապետական ընդդիմության օրինագծի վրա, որը կարող Է խանգարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Սպիտակ տունն այն բանի կապակցությամբ, որ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը որոշել Է փաստաթուղթն ընդգրկել Կոնգրեսի ներկայիս նստաշրջանի օրակարգ ում:
«Օրինագիծը Միացյալ նահանգներին թույլ չի տա իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, քանի որ, Իրանի հետ համաձայնագրին համապատասխան իր պարտավորությունները կատարելու վարչակազմի ընդունակությունը կախվածության մեջ Է դնում կողմնակի հարցերի լուծումից, որոնք առնչություն չունեն միջուկային խնդրի հետ»,-ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ուստի, ինչպես նշվում Է դրանում, եթե փաստաթուղթը ներցկայացվի նախագահի ստորագրմանը, ապա «նա վետո կդնի դրա վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: