ՕՊԷՔ-ի նախագահը հանդես Է եկել կազմակերպության արտակարգ գագաթնաժողով գումարելու օգտին
Международные новостиՕՊԷՔ-ի նախագահ, Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն հանդես Է եկել մարտի սկզբին կազմակերպության արտակարգ գագաթնաժողով գումարելու օգտին, որը նվիրված կլինի նավթի համաշխարհային գներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Կաչիկվուի խոսքով՝ հանդիպման գլխավոր նպատակներն են՝ գնային քաղաքականության վերանայումը եւ անհրաժեշտության դեպքում կարտելի գործունեության ռազմավարության փոփոխումը:
«Ներկայիս գները հանդիպման անհրաժեշտություն են թելադրում»,-ասել Է ՕՊԷՔ-ի նախագահը: «Մենք ասում Էինք, որ եթե նավթի գինը հասնի բարելի դիմաց 35 դոլարի, մենք կքննարկենք արտահերթ նիստ անցկացնելու հնարավորությունը»,-հայտարարել Է Կաչիկվուն, նշելով, որ արտահերթ հանդիպում անցկացնելու կոչով իրեն դիմել են «ՕՊԷՔ-ի մի քանի անդամներ»:
Հունվարի 12-ին ավելի վաղ Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի փետրվարի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն իջել Է 2,85 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,65 դոլար: WTI տեսակի նավթի գինն ընկել Է մինչեւ 2003 թվականի դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակ՝ բարելի դիմաց հասնելով 31,41 դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: