Սիրիական կառավարական զորքերը Լաթաքիայում ռազմավարական բնակավայր են ազատագրել
Международные новостиՍիրիական կառավարական զորքերն ամբողջական վերահսկողություն են հաստատել Լաթաքիա նահանգի՝ ռազմավարական կարեւորության Սալմա բնակավայրի նկատմամբ: Այս մասին հաղորդել է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Զինծառայողներն ու նրանց սատարող կառավարամետ ապստամբներն այժմ ազատագրված տարածքում ստուգում են ականների եւ պայթուցիկ այլ սարքերի առկայությունը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Սալման սիրիական ընդդիմությանն աջակցող ապստամբների վերահսկողության տակ էր 2012 թվականից եւ համարվում էր Լաթաքիայի ընդդիմության հիմնական հենակետը: Այն սիրիական զորքերի հարձակումներից պաշտպանում էին մի շարք խմբավորումների ներկայացուցիչներ, այս թվում՝ «ան-Նուսրայի ճակատ»-ի ծայրահեղականները: