Քյոլնի իրադարձություններից հետո ոստիկանություն դիմած կանանց թիվը հասել է 653-ի
Международные новостиԱմանորի գիշերը հարձակումների հետեւանքով տուժած կանանցից ստացված հայտարարությունների թիվն ամբողջ Գերմանիայում հասել է 653-ի:
Ըստ Zeit Online-ի, Նյուրնբերգում ոստիկանությունը հետաքննում է «հյուսիսաֆրիկյան» արտաքինով տղամարդկանց խմբի կողմից կանանց դեմ իրականացված հարձակումը: Չորս կին անցած հանգստյան օրերին քաղաքի ոստիկանության բաժանմունքներ դիմում է ներկայացրել սեռական ոտնձգությունների մասին: Նրանց առանձին-առանձին բռնել են փողոցներում եւ ոտնձգություն կատարել:
Այդպիսի դեպքեր Ամանորի գիշերը գրանցվել են Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում: Երիտասարդ միգրանտները խմբերով շրջապատել են կանանց, նրանց ձեռքից դրամապանակներ եւ բջջային հեռախոսներ հափշտակել, ոմանց էլ փորձել են բռնաբարել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, առաջին հաղորդումները ստացվել են Քյոլնում, այնուհետեւ կանայք ոստիկանություն են դիմել նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ Համբուրգում, Բիլեֆելդում, Շտուտգարդում, Մայնի Ֆրանկֆուրտում: