Օբաման հայտարարել է, թե Ուկրաինան ու Սիրիան դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից
Международные новостиՌուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Ուկրաինայում եւ Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է հունվարի 12-ի երեկոյան՝ Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
«Չնայած այն բանին, որ Ռուսաստանի տնտեսությունը կրճատվում է, նա ռեսուրսներ է ներդնում, որպեսզի ազդի Ուկրաինայի եւ Սիրիայի վրա, երկրներ, որոնք դուրս են գալիս նրա ազդեցությունից»,- ասված է Օբամայի ուղերձում: Ընդսմին նա նշել է, որ ԱՄՆ-ը «օգնում է Ուկրաինային՝ պաշտպանելու ժողովրդավարությունը»:
Նախագահը հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ արտոնել ուժի կիրառումը «Իսլամական պետության» դեմ: Նա նաեւ հայտարարել է, որ «երբ խոսքը վերաբերում է չափազանց կարեւոր միջազգային հիմնախնդիրներին», երկրները դիմում են ոչ թե Պեկինին ու Մոսկվային, այլ ԱՄՆ-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: