Պակիստանում առնվազն 15 մարդ Է զոհվել ահաբեկչական պայթյունից
Международные новостиԱռնվազն 15 մարդ Է զոհվել Պակիստանի հարավ-արեւմուտքում իրականացված պայթյունի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես»-ին:
Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել Է Կվետա քաղաքում՝ պոլիոմելիտի դեմ պատվաստման կենտրոնի շենքի հարեւանությամբ:
«Զոհվել Է 15 մարդ, նրանցից 12-ը ոստիկաններ Էին, մեկը զինվորական, եւս երկուսը՝ քաղաքացիական անձինք»,-հայտնել Է իրավակարգի տեղական մարմինների ներկայացուցիչը: Վիրավորվել Է տասը մարդ: Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: