Ամերիկացի ոստիկանը պատահաբար գնդակահարել Է 12-ամյա աղջկա
Международные новостиԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում ոստիկանը, պաշտպանվելով իր վրա հրացան ուղղած տղամարդուց, գնդակահարել Է նրա 12-ամյա դստերը, որն, ինչպես պարզվել Է, կանգնած Է եղել հոր թիկունքում, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով NBC-ին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ հունվարի 11-ի առավոտյան ոստիկան Սթարք Սթիլը գնացել Է 57-ամյա տղամարդու տուն՝ վարձակալության 1,78 հազար դոլար պարտքի պատճառով նրա վտարման դատավարության շրջանակներում: Տղամարդուն հայտնի Է եղել այդ այցի մասին, եւ նա ոստիկանության ներկայացուցչին դիմավորել Է ինքնաձիգը ձեռքին: Ինչպես կարծում են ոստիկանությունում, կոնստեբլը հայտնվել Է այնպիսի իրավիճակում, երբ ստիպված Է եղել պաշտպանվել, եւ նա կրակել Է ագրեսորի վրա:
Տան տերը վիրավորվել Է թեւից, սակայն գնդակը դուրս Է թռել եւ դիպել դռնախորշում նրա թիկունքում կանգնած աղջկան, որն ստացած վերքից տեղում մահացել Է:
Առայժմ հայտնի չԷ, թե մեղադրանքներ կառաջադրվեն արդյոք ոստիկանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: