Իրանն ազատ արձակեց Պարսից ծոցում կալանված ամերիկացի զինծառայողներին
Международные новостиԻրանն ազատ Է արձակել ամերիկացի զինծառայողներին, որոնք հունվարի 12-ի երեկոյան կալանվել Էին Պարսից ծոցի իրանական տարածքային ջրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Press-TV հեռուստաալիքը:
«Իրանի իշխանություններն ազատ են արձակել ամերիկացի ծովայիներին, որոնք նախօրյակին կալանվել Էին Պարսից ծոցի՝ Ֆարսի կղզու մերձակա իրանական տարածքային ջրերում»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին հայտնել Էր, որ ԱՄՆ-ը ներողություն Է խնդրել Իրանի տարածքային ջրեր ներխուժելու համար: Երկրի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆադավին ասել Էր, թե հետաքննությունը ցույց Է տվել, որ ամերիկացիներն Իրանի տարածքային ջրերում են հայտնվել նավավարական համակարգի սխալի պատճառով: Նրանք թշնամական նպատակներ չԷին հետապնդում Իրանի նկատմամբ, ինչպես նաեւ չԷին պատրաստվում լրտեսել նրա տարածքը:
Լույս հունվարի 12-ի գիշերը հայտնի Է դարձել Իրանի կողմից ամերիկացի 10 զինվորների կալանման մասին, որոնք գտնվում Էին երկու ռազմանավերում: Իրանը ԱՄՆ-ին մեղադրել Է իր ծովային սահմանները խախտելու մեջ եւ պահանջել Է, որ Վաշինգտոնը ներողություն խնդրի դրա համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: