Ստամբուլում ահաբեկչության կատարելու կասկածանքով ձերբակալվել է եւս 4 անձ
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են չորս հոգանոց մի խումբ, որի անդամները կասկածվում են հունվարի 12-ին Ստամբուլի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության մեջ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այլ մանրամասներ խ մբի գործունեության վերաբերյալ վարչապետը չի հաղորդել:
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով մահացել է 10 մարդ. նրանց մեծ մասը գերմանացիներ: