ԱՄՆ-ը չի բացառում, որ Չինաստանը կարող Է մասնակցել ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին. Washington Times
Международные новостиՄիացյալ Նահանգները չի բացառում, որ Չինաստանը կմասնակցի արտասահմանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին այս մասին իր կայքում հաղորդել Է Washington Times թերթը, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի զինվորական շրջանների աղբյուրներ: Նրանց խոսքով՝ «Չինաստանը կարող Է իր զորքերն ուղարկել ԻՊ-ի դեմ գլոբալ հակամարտությանը մասնակցելու համար»:
Ինչպես պարզաբանել Է ամերիկացի զինվորական ներկայացուցիչներից մեկը, «Պեկինն անհանգստացած Է այդ խմբավորման շարքերում Չինաստանից ահաբեկիչների թվաքանակի ավելացումից»: Ամերիկյան տվյալներով՝ ԻՊ-ն արդեն դիմել Է ույղուրների թվից չինացի անջատականներին՝ կոչ անելով միանալ Իրաքում եւ Սիրիայում իր գործողություններին: Բացի դրանից, ՉԺՀ-ի իշխանությունները վախենում են, որ իսլամիստները կփորձեն իրենց ազդեցությունը տարածել երկրի հյուսիս - արեւմուտքում Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի վրա:
Թե Չինաստանի զինված ուժերն ինչ կերպ կարող են մասնակցել արտասահմանում ԻՊ-ի դեմ գործողությանը եւ թե ԱՄՆ-ն հատկապես որտեղից ունի այդ տեղեկությունները, Washington Times-ը չի նշում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: