Ջակարտայում առնվազն վեց մարդ Է զոհվել մի շարք ահաբեկչական պայթյունների հետեւանքով
Международные новостиԱռնվազն վեց մարդ Է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ քաղաքի կենտրոնական փողոցում՝ ոստիկանության պահակակետի մոտ, վեց պայթյուն Է որոտացել: Մոտավորապես մեկուկես ժամ անց սկսել Է տեղեկատվություն ստացվել նոր պայթյունների մասին:
Ոստիկանության ներկայացուցիչը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել Է, որ զոհվել են առնվազն երեք քաղաքացիական անձինք եւ մեկ ոստիկան:
Ոստիկանությունը նաեւ հայտնել Է, որ հարձակումներին մասնակցել Է առնվազն 14 զինյալ:
«Ասոշիյթեդ պրես»-ի տեղեկատվության համաձայն՝ երեք մահապարտներ իրենց պայթեցրել են քաղաքի կենտրոնում գտնվող Starbuks սրճարանում, եւս երկու զինյալներ նույն շրջանում հարձակվել են ոստիկանության պահակակետի վրա, ինչի հետեւանքով ոստիկան Է զոհվել:
Ինչպես հաղորդում Է TVOne ինդոնեզական հեռուստաալիքը, եւս երեք պայթյուն Է որոտացել Թուրքիայի եւ Պակիստանի դեսպանատների մոտ, զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկատվություն չկա:
Ինդոնզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ջակարտայում կատարված հարձակումները որակել Է որպես «ահաբեկչական գործողություն»:
Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը: