Լոնդոնում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների թիվը
Международные новостиՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների ներկայությունը՝ կանխելու համար ահաբեկչական հնարավոր գրոհները, որպիսիք անցյալ տարի տեղի ունեցան Փարիզում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի սեփական աղբյուրներ :
Հրատարակության տվյալներով՝ արդեն հունվարի 14-ին Լոնդոնի ոստիկանության ղեկավար սըր Բեռնարդ Հոգան Հոուն կհայտարարի քաղաքի պահպանության համար «լրացուցիչ 660 կարգի պահապաններ» ներգրավելու պլանների մասին, «որոնք հրազեն կրելու իրավունք ունեն»:
Նշվում Է, որ դա թույլ կտա «կրկնակի ավելացնել» իրավապահ մարմինների «զինված աշխատակիցների թիվը», որոնք ամեն օր ծառայություն են իրականացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: