Իրանը որոշել Է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Ռուսաստան
Международные новостиԻրանի պատվիրակությունը ժամանել Է Մոսկվա՝ քննարկելու համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Այդ մասին հունվարի 14-ին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) մամուլի ծառայությունը:
Իրանի մշակութային ժառանգության եւ տուրիզմի կազմակերպության փոխղեկավար Մորթեզա Ռահմանիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Իսլամական Հանրապետության տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հանդիպում կունենա Ռուսաստանի պաշտոնական անձանց եւ տուրինդուստրիայի ներկայացուցիչների հետ:
«Այդ հանդիպումների նպատակը երկարաժամկետ համագործակցության պայմանների ստեղծումն Է երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման համար»,-իր բլոգում գրել Է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային:
2015 թվականին Իրանն զբոսաշրջիկների թվով առավել մեծ աճն Է գրանցել՝ առաջին անգամ մտնելով Ռուսաստան միջազգային ժամանումների ցուցանիշով առաջատար երկրների թոփ-20: «Ռոսստատ»-ի տվյալներով, անցյալ տարվա ինն ասվա ընթացքում ՌԴ Է ժամանել Իսլամական Հանրապետության 42,5 հազար քաղաքացի, ինչը 64 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: