Մոսկվան եւ Թեհրանը ուղղակի ավիահաղորդակցություն են հաստատում
Международные новостиԻրանի Mahan Air ավիաընկերությունը հունվարի 21-ից կսկսի ուղղակի չվերթեր կատարել Մոսկվայից Թեհրան: Ինչպես հունվարի 14-ին հաղորդել Է «Ինտերֆաքսը», այս մասին պատմել Է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային: Նշվում Է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ:
«Սպասվում Է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի ընդլայնման ընթացիկ գործընթացը, ինչպես նաեւ համագործակցության նոր բնագավառներն ու հնարավորությունները կբերեն ապագայում երկու երկրների մայրաքաղաքների եւ տարածաշրջանների միջեւ ավիաչվերթերի քանակի ավելացման»,- հայտարարել Է Սանային:
Դեսպանը նաեւ ճշտել Է, որ փետրվարի 20-ից չվերթերի հաճախությունը կհասցվի շաբաթական երկուսի:
Հունվարի 14-ին հաղորդվել Է, որ զբոսաշրջության ոլորտում համագործակցության քննարկման համար Մոսկվա Է ժամանել Իրանի պատվիրակությունը: