ԻՊ-ի գրոհայինները նահանջում են և թողնում իրենց դիրքերը Սիրիայում և Իրաքում. Ֆրանսուա Օլանդ
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստիպված են նահանջել՝ թողնելով իրենց դիրքերը Սիրիայում և Իրաքում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը ելույթ է ունեցել երկրի զինված ուժերի առջև Սեն-Սիր Կոենիդան քաղաքում, որտեղ գտնվում է երկրի գլխավոր ռազմական ուսումնարաններից մեկը: ««Իսլամական պետության» գրոհայինները նահանջում են և թողնում են իրենց դիրքերը Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Օլանդը:
Խոսելով Ֆրանսիայի զինված ուժերի անելիքների մասին՝ Օլանդը նշել է, որ ֆրանսիական զինուժը այս տարի շարունակելու է ակտիվ գործունեությունը տարբեր ճակատներում: