ՌԴ ԱԳՆ-ն շահարկություն է համարում ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սպառնալիքների շարքում ընդգրկելու փորձերը
Международные новостиՌԴ ԱԳՆ-ն անբարեխիղճ շահարկում է որակել արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի ազգային անվտանգության թարմացված ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն որակվում է որպես սպառնալիք ՌԴ ազգային անվտանգությանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է փաստաթղթում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք համարող ձևակերպումներին, ապա նման բան չկա: Շատ ուշադիր ուսումնասիրել եմ այդ փաստաթղթի տեքստը, որպեսզի համոզված լինեմ իմ պնդումների մեջ»,- ասել է Զախարովան: