Փարիզի ահաբեկչությունների համար կասկածվողը կապ է հաստատել բելգիացի փաստաբանի հետ. ԶԼՄ-ներ
Международные новостиՓարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների համար կասկածվող Սալահ Աբդեսլամը կապի մեջ է մտել բելգիացի փաստաբանի հետ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է տեղական «Բելգա» գործակալությունը:
Գործակալության աղբյուրների տվյալներով` Աբդեսլամը կապ է հաստատել փաստաբան Սվեն Մարիի հետ, ով մասնագիտացված է ահաբեկչության վերաբերյալ գործերով: Փաստաբանի մեկնաբանությունները ստանալ առայժմ չի հաջողվել:
Սալահ Աբդեսլամը համարվում է նոյեմբերի 132-ին Փարիզում մի շարք ահաբեկչությունների իրականացման գլխավոր կասկածյալը: Նա մինչ այս պահն ազատության մեջ է: