ԻՊ-ի զինյալներն ստանձնել են Ջակարտայում իրականացված գրոհների պատասխանատվությունը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ իրենք են պատասխանատու հունվարի 14-ին Ջակարտայում կատարված մի շարք հարձակումների համար:
«Հարձակումների թիրախները եղել են օտարերկրյա քաղաքացիները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,-Reuters գործակալությունը մեջբերում Է զինյալների հայտարարությունը: Ավելի վաղ Ջակարտայի ոստիկանության ղեկավարը հարձակումների պատասխանատվությունը դրել Էր ԻՊ-ի զինյալների վրա:
Ինդոնեզիայի ոստիկանության տվյալներով՝ Ջակարտայի կենտրոնում իրականացված պայթյուններն իրականացրել Է մոտավորապես 10-15 զինյալներից, այդ թվում՝ մի քանի մահապարտ ահաբեկիչներից բաղկացած խումբը:
Ականատեսների խոսքով՝ պայթյուններին հաջորդել Է փոխհրաձգությունը, որի ընթացքում զոհվել Է առնվազն ոստիկանության մեկ սպա: Ըստ ուժայինների տվյալների, ընդամենը հարձակումների ընթացքում զոհվել Է յոթ մարդ: Jakarta Globe հրատարակության տեղեկատվության համաձայն՝ վերքեր Է ստացել յոթ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: