ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նպատակ է դրել 2016-ին կարգավորել հակամարտությունները եւ հաղթել ԻՊ-ին
Международные новости2016 թվականին անհրաժեշտ Է վերջ դնել ձգձգվող հակամարտություններին, հաղթել «Իսլամական պետությանը» եւ մյուս ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաեւ վերադառնալ միջուկային զինաթափման ուղի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այս նպատակներն Է առաջադրել համաշխարհային կազմակերպության ղեկի մոտ իր վերջին տարում, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«2016 թվականին մենք պետք Է վերջ դնենք այն հակամարտություններին, որոնք շարունակվել են գլոբալ տարաձայնությունների պատճառով, շատ ավելին անենք բնակչության խոցելի խմբերի պաշտպանության համար, ինչպես նաեւ ցույց տանք, որ լրջորեն ենք տրամադրված այն ցնցումների կանխման համար, որոնք մեզ պատրաստում Է վաղվա օրը»,- ասել Է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջեւ:
Նա հանգամանորեն կանգ Է առել Սիրիայի պատերազմի վրա՝ հակամարտող կողմերին մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ, ինչպես նաեւ քաղաքների պաշարումը համարելով ռազմական հանցագործություն: Գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ հունվարի 15-ին կներկայացնի ծայրահեղականության կանխման գործողությունների իր պլանը: Այդ պլանը պետք Է երկրների համար կողմնորոշիչ ծառայի ազգային ռազմավարություններ մշակելիս: «Մեր մարտահրավերն այն Է, որ հաղթենք ԴԱԻՇ-ին («Իսլամական պետության» արաբական անվանումը), «Ալ Քաիդային» եւ դրանց նման խմբավորումներիÕ ¶»,- մատանշել Է Պան Գի Մունը: