Պայթյուն Բրազիլիայի քիմիական պահեստում. կան զոհեր
Международные новостиՀզոր պայթյուն Է տեղի ունեցել Բրազիլիայի Սանտուս քաղաքի քիմիական նյութերի պահեստում: Մերձակա տների բնակիչները տարհանվել են, մնացած քաղաքացիներին հանձնարարվել Է դուրս չգալ իրենց տներից, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ պահեստի սեփականատեր ընկերության տեղեկատվության՝ պայթյունը տեղի Է ունեցել պահեստում պահվող թթուների եւ ախտահանող նյութերի՝ անձրեւաջրի հետ խառնվելու հետեւանքով:
Ավելի քան 60 մարդ շնչառության հետ կապված բարդացումների եւ աչքերի ցավի պատճառով տեղափոխվել Է հիվանդանոց: Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, որն ընդգրկել Է առնվազն 16 բեռնարկղ:
Պայթյունից հետո քաղաքի երկնքում թունավոր նյութերից բաղկացած հսկայական ամպ Է առաջացել:
Սանտուսի քաղաքապետը կոչ Է արել բնակիչներին անձրեւի ընթացքում դուրս չգալ իրենց տներից, որը վթարից հետո կարող Է պարունակել այրվածքեր առաջացնող քիմիական տարրեր:
Սանտուսում Է գտնվում Բրազիլիայի գլխավոր նավահանգիստներից մեկը: