ՌԴ-ում սուր շնչռական հիվանդացության մակարդակն առայժմ լուրջ վտանգ չի ներկայացնում
Международные новостиՌուսաստանի տարբեր քաղաքներում գրանցված սուր շնչառական հիվանդացության մակարդակը, ինչպես նաև H1N1 վիրուսի դեպքերն առայժմ լուրջ վտանգ չեն ներկայացնում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությու նը: Գերատեսչությունում կարծում են, որ հիվանդացության մակարդակն առայժմ բարձր չէ: Ըստ հրապարակած տվյալների` Ռուսաստանի 59 քաղաքներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 հազար բնակչին բաժին է ընկել հիվանդացության 30 դեպք: Համեմատելով նախորդ շաբաթվա տվյալները` Առողջապահության նախարարության մասնագետները փաստում են, որ հիվանդացության մակարդակը շարունակում է նույնը մնալ:
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ բոլոր բուժհաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով: