Հետաքննությունը պարզել է ԱՄՆ օդուժի կողմից ԻՊ դիրքերին հարվածելու ընթացքում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները
Международные новостиԻրաքի և Սիրիայի տարածքում 2014 թվականին ամերիկյան ռմբակոծիչների գործողությունների արդյունքում ութ խաղաղ բնակիչ էր մահացել, 3-ը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, գործողությունները իրականացվել էին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում: Այս փաստը պարզվել է ԱՄՆ Զինված ուժերի  ; ողբերգական միջադեպերի հետաքննության կենտրոնական վարչության կողմից:
Գործակալության տվյալներով` խաղաղ բնակիչներից 2-ը մահացել էին այդ տարվա ապրիլին, 3-ը` հունիսին, 3-ը` հուլիսին: Հետաքննությունը պարզել է նաև, որ բոլոր այդ դեպքերում ամերիկյան կողմը պահպանել է պատերազմի վարման և զգուշավորության բոլոր կանոնները: