Գրեֆը նավթային դարի ավարտն է կանխագուշակել տեխնոլոգիաների զարգացման ֆոնին
Международные новостиՆավթային դարը եւ ածխաջրածինների դարաշրջանն ավարտվում են այլընտրական Էներգետիկայի եւ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ֆոնին, հունվարի 15-ին Գայդարյան համաժողովում հայտարարել Է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կարելի Է ասել, որ ածխաջրածինների դարաշարջանը մնացել Է անցյալում: Քարի դարն ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը վերջացան: Ճիշտ այդպես Էլ կարելի Է ասել, որ նավթային դարն արդեն ավարտվել Է: Ես չգիտեմ, թե որքա՞ն կլինի դրա մնացորդը՝ մի 10 տարի»,- գտնում Է Գրեֆը:
Նրա կարծիքով՝ դա տեղի կունենա, հենց որ զարգանա Էլեկտրամոբիլների ենթակառուցվածքը: