Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբ են փնտրում
Международные новостиՄոլդովայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբի առկայության մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Քիշնևի ոստիկանապետին, քաղաքի բոլոր կենտրոնական վարչական շենքերը ուժեղացված վերահսկողության տակ են առնված:
Քիշնևի ոստիկանապետի խոսքով` տվյալ տեղեկությունը ստուգվում է, դեպքի վայրում սակրավորներ են աշխատում: