Օբաման ներում է շնորհել ԱՄՆ-ում դատապարտված 3 իրանցիների` ի պատասխան Իրանի կողմից ԱՄՆ բանտարկյալների ազատագրման
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել Իրանի 3 քաղաքացու, ովքեր դատարանի որոշմամբ իրենց պատիժը կրում էին ամերիկյան բանտերում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` այս մասին տեղեկացրել է կալանավորներից մեկի փաստաբանը:
Փաստաբանի խոսքով` նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքները կապված էին առևտրային հարցերի հետ միայն: ԱՄՆ դատարանը նրանց տարբեր ժամկետներով ազատազրկման էր դատապարտել:
Հիշեցնենք, որ Իրանն այսօր որոշում էր կայացրել ազատ արձակել 4 ամերիկացի կալանավորների, որոնց թվում` նաև Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին:
Նշվում է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին 4 կալանավորի հանձնել, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն, իսկ ամերիկյան իշխանությունները փոխարենը պետք է ազատ արձակեին 7 իրանցու, որոնցից 6-ը նույնպես կրկնակի քաղաքացիություն ունեն:
Փաստաբանի խոսքով` մյուս 4-ը, դեռևս սպասելիս են եղել իրենց դատավճռին: Դատախազությունը որոշել է նրանց նկատմամբ մեղադրանք չներկայացնել: