Կիևում տուգանում են ձեռնարկատերերին ձյունը չմաքրելու համար
Международные новости
Կիևում ձյան տեղումների սկսվելուն պես արձանագրություններ կազմվել ավելի քան 400 ձեռնարկությունների համար, որոնք չեն մաքրում իրենց տարածքի ձյունը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` ընդհանուր տուգանքի չափը, որը պետք է վճարեն կազմակերպությունները, կազմում է 680 000 գրիվնա: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ ընկերություններ են տուգանվել:
Աղբյուրի տվյալներով` Կիևում 10 խումբ է աշխատում, որոնք վերահսկում են ձյան մաքրման աշխատանքները ինչպես կոմունալ, այնպես էլ մասնավոր հաստատությունների կողմից: