Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները հանվել են
Международные новостиԻրանի Իսլամական Հանրապետությունը հունվարի 16-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր վրա դրված պատժամիջոցների մեծ մասից:Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատժամիջոցների չեղարկման փաստը հաստատել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագու յն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով, Իրանը բոլոր ոլորտներում կրկին դառնում է միջազգային համագործակցության լիիրավ անդամ:
Առաջիկա ժամերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մտադիր է մեկնել Թեհրան, որպեսզի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և փոխնախագահ Ալի Ակբար Սալեհիի հետ անձամբ քննարկի առաջիկա անելիքները: