Ստամբուլում ԻՊ-ի դեմ գործողություն է իրականացվել. կան ձերբակալվածներ
Международные новости
Ստամբուլում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման գործով երկրում հատուկ գործողություն է իրականացվել:
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 17 մարդ:
Նրանք բոլորն էլ սիրիացիներ են և կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 10 մարդ՝ հիմնականում զբոսաշրջիկներ:
Մեկ այլ ահաբեկչություն տեղի էր ունեցել հունվարի 14-ն Դիարբեքիրում: Այդ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 6, վիրավորվել էր 39 մարդ: