Ռոուհանի. Միջուկային գործարքն իրականություն դարձավ ժողովրդի եւ դիվանագետների աջակցության շնորհիվ
Международные новостиԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իրականություն դարձավ իրանցի ժողովրդի եւ փորձառու դիվանագետների աջակցության շնորհիվ:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Միջուկային գործարքն իրականություն դարձավ երկրի ժողովրդի եւ իրանցի փորձառու եւ պրոֆեսիոնալ դիվանագետների աջակցության շնորհիվ»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Ռոուհանիի խոսքով, համաձայնագրի իրականացման մեկնարկն ու պատժամիջոցների վերացումը լայն հնարավորություններ են բացում Իրանի տնտեսության համար: «Մենք նոր ներդրումներ կուղղենք երկրի տնտեսություն, եւ դա կփոխի տնտեսության պատկերը: Մեր երկրի ապագան ազատվեց պատժամիջոցների տեսքով խոչընդոտներից»,- հայտարարել է ԻԻՀ նախագահը: