Ավստրիայի կանցլեր. Շենգենյան համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել
Международные новостиՓախստականների հետ կապված իրավիճակի պատճառով Շենգենյան համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը:
Ըստ Оsterreich-ի, նա նշել է, որ այսուհետ միգրանտները սահմանին խստացված վերահսկողություն կանցնեն, նրանցից անձը հաստատող փաստաթուղթ կպահանջվի: Վերներ Ֆայմանի խոսքով, եթե ԵՄ-ն չկարողանա օգնել սահմանների վերահսկողության հարցում, ապա երկրները պետք է դա ինքնուրույն անեն:
Իզվեստիայի փոխանցմամբ, Ֆայմանն ընդգծել է, որ շատ միգրանտների կվերադարձնեն հայրենիք: «Հիմա մենք, Գերմանիայի նման, ավելի խիստ կհսկենք սահմանները եւ փախստականների վերադարձ կիրականացնենք»,- ասել է Ավստրիայի կանցլերը: