Դաղստանում գրիպից 5 մարդ է մահացել
Международные новостиԴաղստանում գրիպից 5 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, H1N1 վիրուսին զոհ ՝է դարձել 4 չափահաս անձ և մեկ երեխա:
Այս մասին հայտնել է Դաղստանի ինքնավար Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«2015թ. դեկտեմբերից հանրապետությունում H1N1 վիրուսից մահացության 5 դեպք է գրանցվել: Դա հիմնականում պայմանավորված է նրա հետ, որ հիվանդները ուշ են դիմում բժիշկյների օգնությանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Իրավիճակը գտնվում է նախարարության հատուկ վերահսկողության ներքո: Դաղստանի բոլոր բուժհաստատությունները ժամանակին համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով: