Ասադը պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ շնորհավորել է Իրանին
Международные новостиԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացումը մեծ ձեռքբերում է այդ երկրի համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված շնորհավորական ուղերձում:
Ասադը Ռոուհանիին շնորհավորել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու կապակցությամբ և Իրանի ժողովրդին մաղթել է հաջողություններ և բարգավաճում: Նա Իրանին շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային աջակցելու համար: