Կորած նավթագործների ընտանիքները ադրբեջանական իշխանություններից պահանջում են գտնել նրանց մարմինները
Международные новости2015 թվականի դեկտեմբերի 4-ին Կասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» նավթային հանքհորում տեղի ունեցած հրդեհի արդյունքում կորած 15 նավթագործների ընտանիքների անդամներն այսօր հավաքվել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի շենքի առաջ:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, նրանք պահանջում են գտնել եւ իրենց հանձնել զոհվածների մարմինները:
2015 թվականի դեկտեմբերի 4-ին ուժգին փոթորիկը վնասել է նավթահանքի գազատար խողովակը, կայծից հրդեհ է սկսվել ծովային հարթակում, որտեղ գտնվել են 63 նավթագործներ: 34 մարդու հաջողվել է էվակուացնել հարթակից եւ փրկել: 31 նավթագործներ անհետ կորել են: Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել նրանից 13-ի մարմինները: 18 նավթագործների մարմինների որոնումները դեռեւս շարունակվում են: